
Ջոկովիչը՝ Փարիզի մրցաշարի հաղթող

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Փարիզում կայացած մասթերս շարքի մրցաշարի եզրափակիչում երկու սեթում հաղթեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։
Աշխարհի առաջին ռակետը հաղթեց 6:4, 6:3 հաշվով:
Մրցախաղը տևեց 1 ժամ 38 րոպե։
Փարիզի մրցաշարի մրցանակային ֆոնդը՝ 5,779,335 եվրո է։