Ի՞նչ էլ լինի, հիշեք՝ Արցախը հանձնեց թուրքին ու Հայաստան թուրքերին մուտքի վիզա տվել է Նիկոլ Փաշինյանը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ի՞նչ էլ լինի, հիշեք՝ Արցախը հանձնեց թուրքին ու Հայաստան թուրքերին մուտքի վիզա տվել է Նիկոլ Փաշինյանը։

Հարցեր կան, որոնք պետք է տալ Փաշինյանին ամեն օր ու ամեն տեղ անդադար։

Եթե հնարավոր էր խուսափել պատերազմից, ինչու՞ չգնացիր «5 պլյուս 2» տարբերակով խնդրի լուծմանը։

Եթե, ըստ քեզ, Արցախը Ադրբեջանի մաս էր, ինչու՞ 5 հազար զոհ տվեցիր։

Եթե պետք է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրեիր,ինչու՞ անհամեմատ ավելի լավ պայմաններով չստորագրեցիր հոկտեմբերի 19-20-ի զինադադարը։

Եթե պիտի ճանաչեիր Արցախն Ադրբեջանի կազմում, ինչու՞ էիր գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Եթե ՀՀ 29.8 հազ. քառ.կմ քո համար կարմիր գիծ էր,ինչու՞ էիր խրոխտ ասում՝ հո Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չեմ անելու։

Նպատակդ փաստորեն հայի ոգին ու կամքը կոտրելն էր ու ադրբեջանցիներին անկլավներ նվիրելով՝ վերաբնակեցնելն է Հայաստանում։

Նիկոլն ունի բոլոր շանսերը,որպեսզի ապագա պատմաբաններն իր եւ իր թիմակիցների մասին գրեն.

«Նրանց ձեռքերն արյունոտ էին,հոգիները՝ մեռած,իսկ երակներում հայի արյան փոխարեն ձուլված արծաթ էր հոսում,հուդայի 30 արծաթը»»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930