Վրաստանում զբոսաշրջությունից ստացած եկամուտը կազմել է 3,3 միլիարդ դոլար
Վրաստանի զբոսաշրջության վարչության տվյալների համաձայն, 2023 թվականի 9 ամսում երկիրը զբոսաշրջությունից ստացել է 3,3 միլիարդ դոլարի եկամուտ։
Սա ավելին է, քան երկիրն ունեցել է 2019 թվականի նույն ժամանակահատվածում մինչև կորոնավիրուսը։ Եկամուտները նախորդ տարվա համեմատ նույնպես աճել են:
- 2023 թվականին՝ 3 մլրդ 251 մլն 651 հազար 900 դոլար,
- 2022 թվականի համեմատ աճել է 734 մլն 468 հազար 385 դոլարով (+29,2 տոկոս),
- 2019 թվականի համեմատ աճել է 668 մլն 812 հազար 328 դոլարով (+25,9 տոկոս):
Զբոսաշրջության վարչությունը նաև նշում է, որ երրորդ եռամսյակում զբոսաշրջությունից ստացած եկամուտը գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը և կազմել 1 մլրդ 447 մլն 121 հազար 966 դոլար, իսկ 2022 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` աճել է 72 մլն 468 հազար 664 դոլարով։