Գերմանիայի ԱԳ նախարարը այցելել է Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 3-ին այցելեց Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Բալահովիտում գտնվող զորամասում Բերբոքը հանդիպեց ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանի հետ, զրուցեց հայ խաղաղապահների հետ, ծանոթացավ նրանց անցած ուղուն, տարբեր երկրներում խաղաղության առաքելությունների մասնակցությանը։ Գերմանիայի ԱԳ նախարարը նաև ականատես եղավ ցուցադրական վարժանքին։

Վերջում հայ խաղաղապահները Բերբոքին նվիրեցին հայկական տառատեսակի զարդապատկերով կտավ։

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց հայ խաղաղապահների ներգրավվածությունը միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տարաբնույթ առաքելություններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930