Արմեն Աշոտյանն ինձ համար քաղաքական առումով կատարյալ ընդդիմադիր լիդեր է, որովհետև նա սմերտնիկ է. Նիկոլն Աշոտյանից վախենում է, որովհետև Արմենը բացառիկ ինտելեկտուալ է. Նաիրա Զոհրաբյան

«Հիմա, որ ես ասեմ՝ ով կարող է լինել ընդդիմության առաջնորդ, ինձ կարող է՝ ուտեն: Արմեն Աշոտյանն ինձ համար քաղաքական առումով կատարյալ ընդդիմադիր լիդեր է, որովհետև նա սմերտնիկ է, մահապարտ։ Նիկոլն Արմեն Աշոտյանից վախենում է, որովհետև Արմենը բացառիկ ինտելեկտուալ է: Էն, որ մարդիկ կան, չէ՞, որ ասում են՝ Նիկոլը տուպոյ է… Տուպոյը դուք եք: Նիկոլը բացարձակ տուպոյ չէ: Ինքը բնատուր խելք ունի, շատ լավ նյուխով, ֆանտաստիկ, կատարյալ քաղաքական կենդանի է»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքական գործիչ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի միակ թշնամին ինտելեկտն է, և նա փակի տակ է պահելու ու փորձելու է ճնշել նրանց, ովքեր ունեն բացառիկ ինտելեկտ։

«Արմեն Աշոտյանն ունի ինտելեկտ ու, դրանից բացի, նա նաև սմերտնիկ է: Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ իրեն կարող են հաղթել միայն մահապարտները: Իրեն չի կարող հաղթել քաղաքական վերլուծություններ անող ընդդիմադիրը: Իրեն կարող է հաղթել այն ընդդիմադիր գործիչը, ով մահապարտ է, պատրաստ է իր կյանքի գնով հեռացնել այս մարդուն: Քանի՞ նման գործիչ ունենք: Եկեք հաշվենք»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ Արմեն Աշոտյանը կարող էր ձայնը կտրել ու նստել:

Կարդացեք նաև

«Մահապարտն ինքն է, որ իմանալով, որ իր կալանքը նորից ու նորից ավելացնելու են, 2 օր առաջ դատարանում ուղղակի ֆանտաստիկ մի ելույթով ջախջախեց Հայաստանի ամբողջ ֆեյք արդարադատության համակարգը։ Կարող էր, չէ՞, խելոք նստել, փաստաբաններն էլ թեթև մի երկու բան ասեին, հունվարին ազատ արձակվեր, պրծներ, գնար: Բայց մարդը գիտի, չէ՞, որ մեծ է ռիսկը՝ քանի Նիկոլը կա, հնարավոր է, որ իրեն պահեն կալանքի տակ: Մահապարտն ինքն է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930