
Ռուսաստանը կրկին ավելացրել է Հայաստանին բենզինի մատակարարման քվոտան

Ռուսաստանն ավելացրել է Հայաստանի համար բենզինի մատակարարման քվոտան։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
«Գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 1-ին ՀՀ և ՌԴ միջև ստորագրված հավելվածով 2023 թվականի համար ավելացվել է Հայաստանի համար բենզինի քվոտան, ինչը հնարավորություն է տվել ՀՀ ներմուծողներին ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել հավելյալ 60 հազար տոննա բենզին»,– նշված է հաղորդագրության մեջ։