Նախագահին միայն լոգոն էր պակասում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահին բնորոշ բոլոր ատրիբուտներն ու լիազորություններն ուներ, միայն լոգոն էր պակասում, սակայն շուտով այդ հարցն էլ կլուծվի։ Նախագահի աշխատակազմն այդ նպատակի համար 790 հազար դրամ է հատկացրել։

Իմաստն այն է, որ այսուհետ Վահագն Խաչատուրյանի ճամփորդությունների ու անիմաստ հանդիպումների մասին պատմող տեսանյութերը նախագահի լոգոյով տեղադրվեն կայքում։

Փաստորեն, Սահմանադրությամբ ՀՀ գլուխը հանդիսացող Վահագն Խաչատուրյանին ՀՀ պետական խորհրդանիշները չեն բավարարում, եւ նա իր կարգավիճակն ընդգծելու համար լոգոյի կարիք ունի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031