Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից քաղաքական տարաձայնությունները լուծելուց հետո․ ՀՀ ՏԿԵ փոխնախարար

Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից՝ երկրների միջև քաղաքական տարաձայնությունները լուծելուց հետո։

Այս մասին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում ասել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

«Հակամարտության պատճառով Ադրբեջանից Հայաստան գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը շոկային իրադարձություն էր Հայաստանի գազաէլեկտրական համակարգի համար, քանի որ այն ժամանակ մենք գազ էինք գնում Ադրբեջանից, իսկ հետո սկսեցինք Վրաստանի տարածքով նոր գազատարի շինարարությունը՝ մեր երկիր գազ մատակարարելու համար։ Հուսով եմ, որ մեր տարածաշրջանում խաղաղություն կլինի, և մենք կկարողանանք համագործակցել և դիվերսիֆիկացնել մեր էներգետիկ համակարգերը, ինչպես այն օրերին»,- Վարդանյանի խոսքերն է մեջբերում EADaily-ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031