
Բորելը հայտարարել է, որ աջակցում է Գազայում մարդասիրական դադարի ՄԱԿ-ի կոչին

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը աջակցում է Գազայում մարդասիրական դադար վերցնելու ՄԱԿ-ի կոչին ՝ պաղեստինցի բնակչությանը օգնություն հասցնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Միակ բանը, որ մենք կարող ենք անել, մարդասիրական դադար խնդրելն ու մարդասիրական օգնության հասանելիությունն ավելացնելն է: Դա մեր ձեռքերում է, և մենք դա կանենք», – ասել է նա՝ ընդգծելով, որ աջակցում է ՄԱԿ-ի մարդասիրական դադարի կոչին: Բորելը կարծում է, որ ԵՄ երկրների ղեկավարները հոկտեմբերի 26-27-ի գագաթնաժողովում նույնպես կաջակցեն այդ կոչին: