Կովկասում կայունությունը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ամփոփելով Հարավային Կովկասի հարցերով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպումը, հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովումը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ն:
«Տարածաշրջանային խաղաղության և կայունության ճանապարհն անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- Ֆիդանի խոսքերն է մեջբերում Թուրքիայի ԱԳՆ-ն: