
«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2024-ին Թուրքիայում

«3+3» ձևաչափով արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:
«Այդ ամենը կհամակարգեն մեր թուրք գործընկերները, որոնք կհյուրընկալեն նախարարների երկրորդ հանդիպումը, որը նախատեսված է հաջորդ տարվա մոտավորապես առաջին կիսամյակում», – ասել է նա լրագրողներին:
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Թեհրանում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպում: