
«3+3» ձևաչափը կարող է վերջ դնել Հարավային Կովկասի մարտահրավերներին. Ամիր Աբդոլլահիան

Թեհրանում անցկացվող 3+3 նախարարական հանդիպումը կարող է դառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման անկյունաքարը: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանին:
Նա նշել է, որ հարթակը կարող էր հիմք լինել Հարավային Կովկասում հանդարտության հաստատման և մարտահրավերների լուծման համար: