Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրավոր դիմել է Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում դիտորդական առաքելությունը ընդլայնելու և մանդատը հզորացնելու հարցով

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան գրավոր դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու, նրա մանդատը հզորացնելու խնդրով, որ այն կարողանա էլ ավելի օգտակար լինել ՀՀ-ին:

Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան:

«Առաջարկել եմ ներառել Հայաստանը «Խաղաղության եվրոպական մեխանիզմի» մեջ, ինչը իրականացվում է Մոլդովայի համար: Մեր նպատակն է, որ ԵՄ-ն և նրա անդամները սկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված: Ցանկացած գործողություն, որ կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ հստակ և կոշտ արձագանքի կարժանանա, հուսով եմ` կարող ենք հույս դնել նաև այլ գործընկերների վրա, մասնավորապես խոսքս ԱՄՆ մասին է»,- ասաց նա:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը ափսոսանք հայտնեց, որ եղանակային վատ պայմանների պատճառով չի կարողացել այցելել Սյունիքի մարզ՝ հատկապես Գորիս, քանի որ Սյունիքը առաջին է եղել, որ մոբիլիզացվել է բռնի տեղահանվածներին ընդունելու համար, այն մարդկանց ովքեր ստիպված են եղել լքել իրենց հողերը։

«Նշեմ որ մենք նշանակել ենք նոր պատվավոր հյուպատոս, որը իր ներկայությամբ կամրապնդի Ֆրանսիայի ներկայությունը Հայաստանի այս շատ կարևոր հատվածում՝ Սյունիքի մարզում»,- ընդգծեց նա։

Տեսանյութեր

Լրահոս