«Հռոմի կանոնադրության վավերացումը ցանկացած երկրի համար նշանակում է ոչ այլ ինչ, քան իրավական ինքնիշխանության կորուստ». Կոնստանտին Կոսաչով

ՀՀ ԱԺ-ի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացումը ակնհայտ ոչ բարեկամական քայլ է Ռուսաստանի նկատմամբ։ Ցանկացած պետության համար դա նշանակում է նաև իրավական ինքնորոշման կորուստ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։

«Հռոմի կանոնադրության վավերացումը ցանկացած երկրի համար նշանակում է ոչ այլ ինչ, քան իրավական ինքնիշխանության կորուստ։ Դա ինքնին նվաստացուցիչ է։ Հենց այդ պատճառով Միջազգային քրեական դատարանին չեն միանում իսկական ինքնիշխան պետությունները, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իրանը և այլն»,- գրել է Կոսաչովը։

Ի պաշտպանություն Հայաստանի իրավական ստրկացման թեզի՝ Դաշնության խորհրդի փոխնախագահը 2 հանգամանք է բերել։

Նա նշել է, որ առաջինը կապված է այն բանի հետ, ՄՔԴ-ն իրավունք ունի իր իրավասությունն իրականացնել միացած պետությունների տարածքում ոչ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից իրավիճակների փոխանցման հիման վրա, այլև մասնակից պետությունների խնդրանքով:

«Միամտություն է կարծել, թե այդպիսով Հայաստանը կկարողանա լուծել Ադրբեջանի հետ հակամարտության գոտում ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննության հարցերը։ ՄՔԴ-ի նախադեպային պրակտիկան բազմիցս ցույց է տվել հակառակը, այն է` միջամտություն մասնակից պետությունների ներքին գործերին։

Ի վերջո, ապագայում վավերացման մասին այսօրվա որոշումը կարող է փոխվել հենց Հայաստանի իշխանությունների դեմ»,- գրել է նա՝ ընդգծելով, որ բացի դրանից, չնայած Հռոմի կանոնադրության նախաբանում նշված է, որ ՄՔԴ-ն լրացնում է քրեական արդարադատության ազգային մարմինները, սակայն փաստաթղթի տեքստը պարունակում է դրույթներ, որոնք սահմանափակում են մասնակից պետությունների քրեական իրավասությունը։

Նա նշել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Հաագայի դատավորները կպարզեն` այս կամ այն իրավիճակը պատշաճ կերպով քրեական հետապնդում հարուցելու` Հայաստանի անկարողության արդյո՞ւնք է, թե՞ ոչ։

Տեսանյութեր

Լրահոս