Ագրեսիայի ալիքը գալիս է Հայաստանի ուղղությամբ` երկրի հյուսիսը հարավից կտրելու հեռանկարով. Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի դիտարկում։

Թուրքական մեդիաներում ակտիվորեն շրջանառվում է «Երրորդ ղարաբաղյան պատերազմ» սահմանումը։

Ագրեսիայի ալիքը գալիս է Հայաստանի ուղղությամբ` երկրի հյուսիսը հարավից կտրելու հեռանկարով։ Պատահական չէ օրերս ակտիվացած խոսույթը «Զանգեզուրյան միջանցքի» մասին, որը, ըստ Բաքվի ու Անկարայի, կարող է բացվել արդեն այս տարի։ Դրան է նպաստում նաև միջազգային իրավիճակը, այդ թվում` նոր ձևավորվող տրանսպորտային ճարտարապետությունը, ինչը մասին օրերս գրել էի։

Իրանի հետ մեծ հույսեր կապել պետք չէ։ Հատկանշական է, որ վերջին շրջանում Բաքուն Թեհրանի հետ գտնվել է ինտենսիվ բանակցությունների մեջ։ Արդյունքում կողմերը մի քանի անգամ հայտարարել են տարբեր հարցերում համընկնող շահերի մասին։ Էապես ինտենսիվացել է նաև ռազմական դիվանագիտությունը։ Մի շփոթեք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի քաղաքական իշխանության հետ«։

Տեսանյութեր

Լրահոս