«Եթե նայենք Թուրքիայի կառավարության կեսի խոսքերին, ապա այդ երկրի կեսն ահաբեկիչներ են». Ամոր

Եվրախորհրդում Թուրքիայի մասին զեկուցող Նաչո Սանչեզ Ամորը պատասխանել է օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Անհրաժեշտության դեպքում Եվրամիության (ԵՄ) հետ ճանապարհները կարող են առաձնանալ» հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես Ամորը քննադատության է ենթարկել թուրքական իշխանությունների կողմից պարբերաբար կիրառվող «ահաբեկչություն» տերմինը, որով այդ հասկացողությունն ըստ նրա՝ Թուրքիայում անտեղի ընդլայնվում է:

«Եթե նայենք «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP, իշխող ուժ Թուրքիայում) և կառավարության կեսի խոսքերին՝ երկրի կեսը կազմում են ահաբեկիչները»:

Բացի այդ, Ամորը նշել է, որ ԵՄ-ն Թուրքիայից սպասում է ահաբեկչության դեմ պայքարը սահմանող կանոնների փոփոխություն:

«Ես չգիտեմ, թե ինչպես պետք է լինի օրենքի ամբղջական ձևակերպումը, բայց բացատրենք այսպես. Twitter-ում հրապարակում կատարած աշակերտին ահաբեկչական օրենքների շրջանակներում դատելը տարօրինակ է: Թուրքիայում ամեն ինչ դիտարկվում է ահաբեկչական հանցագործության անվան տակ: Դա խենթություն է»,- ասել է Ամորը

Եվրախորհրդում (ԵԽ) Թուրքիայի մասին զեկուցողի համաձայն՝ նմանատիպ քաղաքականության արդյունքում իրական ահաբեկիչները կարող են մնալ աննկատ:

«Եթե բոլորին ահաբեկիչներ ասեն, այդ թվում այն մարդկանց, ովքեր կքննադատեն ինչ-որ մեկին, կամ կբարձրաձայնեն իրենց մտքերը, իրական ահաբեկիչները կկարողանան թաքնվել»:

Իսկ վերջում Ամորը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարը համակարգող կանոնների փոփոխության համար միայն ԵՄ-ն չէ, որ կոչ է անում Թուրքիային, նման կոչով է հանդես գալիս նաև ԵԽ-ն:

«Նրանք ևս պահանջում են, որ այդ սահմանման (նկատի է առնվել ահաբեկչության սահմանում) շրջանակները փոքրացվեն և նույնիսկ դախազները զգուշացվեն՝ այդ մեղքը ավելի քիչ շրջանառելու առնչությամբ»:

Հիշեցնենք, որ Էրդողանը հիշյալ հայտարարությամբ հանդես էր եկել ԵԽ-ում Թուրքիայի մասին զեկուցող Ամոր Սանչեզի կողմից կազմված Թուրքիայի մասին 2022-ի զեկույցի հրապարակումից հետո:

«Թուրքիայի կառավարությունը հետաքրքրված է մոտ ժամանակներս կյանքի կոչել ԵՄ-ի անդամակցության գործընթացը: Սա աշխարհաքաղաքական գործարքների պատճառով չէ, որ իրականացվելու է: Այն իրականացվելու է միայն այն պարագայում, երբ թուրքական իշխանությունները անկեղծ հետաքրքրություն ցուցաբերեն երկրում հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հարցում: Եթե թուրքական կառավարությունն իրապես ցանկանում է ԵՄ-ի ճանապարհը կրկին կյանքի կոչել, ապա ոչ թե հայտարարություններով, այլ հստակ բարեփոխումներով և գործողություններով պետք է ցույց տա դա»,- ասված է եղել զեկույցում:

Տեսանյութեր

Լրահոս