«Հերի՛ք է հավասարության նշան դնեք. Ադրբեջանը ռմբակոծում է Արցախը, իսկ Զախարովան անհասկանալի կոչեր է անում կողմերին»

էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անհասկանալի են անկապ կոչերն ուղղված Հայաստանին եւ Ադրբեջանին։

Հերիք է հավասարության նշան դնեք։

Ադրբեջանը ռմբակոծում է Արցախը, իսկ Զախարովան անհասկանալի կոչեր է անում կողմերին։

Ով ինչ անում է, ՌԴ ԱԳՆ-ն եւ ԵՄ ներկայացուցիչներն ասում են՝ Նիկոլը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։

Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է։

Բայց ոչ Հիմնարար սկզբունքներով ու ոչ էլ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախը չի ճանաչվել Ադրբեջանի մաս։

Բա դուք անելիք չունե՞ք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ ԱՄՆ, ՈԴ եւ Ֆրանսիա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930