Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ստացվել է ահազանգ, որ մի դպրոցի բակում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո շտապօգնության խումբը «պոլիտրավմա» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 2007 թ. ծնված մի տղայի:
Eagle Partner 2023 հայ–ամերիկյան համատեղ զորավարժություններին կմասնակցեն 85 ամերիկացի զինվորականներ։ Այս մասին հայտնում է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարությունը։
Հրատարակության բարձրաստիճան աղբյուրները հայտնել են, որ գրավոր հարցումն ուղարկվել է մի քանի օր առաջ՝ վարչապետ Նարենդրա Մոդիի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման նախաշեմին․ Բայդենը սեպտեմբերի 8-ին ժամանելու է Նյու Դելի՝ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին։
Մենք կոչ ենք անում սթափության՝ գիտակցելով, որ շանսերը շատ չեն և որևէ արկածախընդրություն կործանիչ է լինելու մեր հայրենիքի համար: Մենք պարտավոր ենք ընտրել Արցախի Հանրապետության Նախագահ և իրենից պահանջել հանուն Հայրենիքի միավորել ողջ հասարակությունը, կայացնել հասարակության համար ընդունելի որոշումներ և պատասխանատվություն կրել այդ որոշումների համար»:
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 7-ին տարածած հայտարարությամբ իր խորն ափսոսանքն է հայտնում Եվրոպայի րաբբիական կենտրոնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ վերջին հայտարարության կապակցությամբ և խստորեն դատապարտում այն։ Այդ հայտարարությամբ եվրոպացի րաբբիներն իրենց վրդովմունքն են հայտնել Արցախում ստեղծված իրավիճակի համար «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման առնչությամբ։
Վրաստանի արևմտյան Գուրիայի տարածաշրջանում չդադարող տեղատարափների հետևանքով ավերվել է 10 բնակելի շենք, վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ: Անհետ կորած մի դեռահասի որոնումներ են ընթանում։
Անտոն Ղարիբյանցը ծնվել էր 1961 թ․ հունվարի 27-ին, բնակվում էր ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։
Ձերբակալվել է Գարիկ Գալեյանը. Որդեկորույս ծնողները քննչականի մոտ են` ՈՒՂԻՂ
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 երեխա, 5-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Գործուղումից վերադառնալուց հետո նախարարը եռօրյա ժամկետում պետք է հաշվետվություն ներկայացնի։
Ըստ օդերևութաբանների՝ 24 ժամում տարածաշրջանում ավելի շատ տեղումներ են գրանցվել, քան Լոնդոնում մեկ տարվա ընթացքում։ Հունաստանում «Դենիել» փոթորկին նախորդել էին անտառային հրդեհներ և ռեկորդային շոգ ամառ։
Կիևում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հանդիպմանը եկել էին երեխաների հետ։
Նշենք, որ Թուրքիա–Հայաստան խաղն այսօր է՝ սեպտեմբերի 8-ի երեկոյան, ժամը 22:45-ին։
Կիմ Չեն Ընը խոստացել է «հետագայում էլ ամրացնել պետության միջուկային զսպման կարողությունները» թե՛ քանակով, թե՛ որակով։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-2 նստավայրում՝ դատավոր Արշակ Պետրոսյանի նախագահությամբ, շարունակվում է «Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի» գործով լսումները:
Այսօր, սեպտեմբերի 8-ին կմրցեն 73 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները։
Ըստ օդերևութաբանական բյուրոյի՝ Հոնկոնգում սեպտեմբերի 7-ից սկսված հեղեղներն ամենահորդառատն են վերջին 140 տարվա ընթացքում։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է թմրանյութի քրեական գործի շրջանակներում։
Ընդգծվել է Ստեփանակերտի և Բաքվի միջև իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ քննարկումների համար միջազգային գործուն մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը։
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտաքին լսարանի հետ աշխատող ադրբեջանցի պաշտոնյաները՝ Հիքմեթ Հաջիևը, Ջեյհուն Բայրամովը, Էլչին Ամիրբեկովը արդեն քանի օր է, ինչ հարցազրույցներ են տալիս միջազգային տարբեր լրատվականներին՝ փորձելով ցույց տալ, թե իբրև Ադրբեջանը շատ կառուցողական է և միտված է խաղաղության: Ակնհայտ է, որ սա տարբեր միջազգային լրատվականներում հրապարակվող նյութերի արձագանքն է:
Անթույլատրելի ենք համարում հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու հաշվին մեր ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը:
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Հայաստանն ու Ռուսաստանը ներկայում դժվար ժամանակներ են ապրում,և դա չի կարելի չընդունել։ Այս մասին, ըստ sputnikԱրմենիայի՝ հայ-ռուսական առաջին մեդիաֆորումի ժամանակ ասաց «Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։
ԱՄՆ պետքարտուղարն ավելի վաղ նաև հայտարարություն էր տարածել՝ նախազգուշացնելով, որ այդ ընտրություններին մասնակցող «այսպես կոչված՝ միջազգային դիտորդները» կարող են պատժամիջոցների ենթարկվել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Դավիթ Սեդրակյանին պատկանող «Բիդեկ» ընկերությունն Էջմիածնի քաղաքապետարանից խոշոր տենդեր է շահել։
Ադրբեջանում զորքերի տեղաշարժի, խոշոր կուտակումների, հնարավոր պատերազմի շեմին ՀՀ գործող իշխանությունը արհեստականորեն սրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Այստեղ ամենակարևոր բառը «արհեստականորենն» է։
Ստեղծվել են պայմաններ, երբ ընտանիքի վաստակած գումարների մի մասը վատնվում է բույքմեյկերներում (խաղադրույք կատարելով), մյուս մասը՝ նորաստեղծ «հասարակաց» տներում, որտեղ հնարավոր է նրանց հրամցնեն և՛ թմրամիջոցներ, և՛ «սեռավարակ»։Իմ համար պարզ է, որ ոստիկանները պարգևավճար են ստանում սրանց իշխանությունը պահելու, Եռաբլուր պանթեոնում զոհվածների ծնողներին «քարշ» տալու կամ իր կամքը արտահայտող՝ ջուր լցնող աղջկան նեղություն տալու համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս քննադատված մեկ անձից գնումների ձեւաչափը, որ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ՀՀ գլխավոր դատախազությունում եւս կիրառելի է:
Ստացվում է՝ հայրենի իշխանականները ամեն ինչի ժամանակ ունեն՝ խնջույքների, քարոզարշավի, բայց մոռացել են իրենց բուն պարտականությունների մասին, այն է՝ երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելը. նրանց համար առաջնայինը միայն նեղ կուսակցական հարցերն են:
Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, բնակարանների և տրանսպորտային միջոցի խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։