Բաժիններ՝

Ավտովթարից մահացել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության պետը

Նախօրեին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Անտոն Վլադիմիրի Ղարիբյանցը։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Մ-6 Աթան հանրապետական նշանակության ճանապարհի 4-րդ կիլոմետրին առավոտյան ժամը 10:10-ի սահմանում։ Ականատեսների վկայությամբ, մարզային ծառայության պետը կանգնած տեղից հետընթաց կատարելիս չի նկատել ճանապարհի փլուզված հատվածը, ինչի հետևանքով էլ մեքենան գլորվել է ձորը։

Վարորդը տեղում մահացել է, ուղևորը ստացել է առաջին բուժօգնություն, տեղափոխվել «Ալավերդի» բժշկական կենտրոն, այնուհետև Երևան։ Ուղևորի կյանքին վտանգ չի սպառնում։

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության պետ Անտոն Ղարիբյանցը գնացել էր գետի ափին գտնվող հին կամրջի ուսումնասիրության նպատակով։

Անտոն Ղարիբյանցը ծնվել էր 1961 թ․ հունվարի 27-ին, բնակվում էր ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ 2021 թ․ ղեկավարում էր ՊՄՊ Լոռու մարզային ծառայությունը։ Ամուսնացած էր, ունի երկու որդի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930