Բաժիններ՝

Հունաստանում 3 օր մոլեգնող փոթորիկը 6 մարդու կյանք է խլել և միլիարդավոր եվրոյի վնաս հասցրել

Հունաստանում երեք օր շարունակվող «Դենիել» փոթորկի թուլանալուց հետո սկսել են երևալ տեղատարափ անձրևների պատճառած վնասները։ 6 մարդու կյանք խլած հեղեղները միլիարդավոր եվրոյի վնաս են հասցրել երկրի կենտրոնական հատվածներում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Սեպտեմբերի 8-ի դրությամբ հարյուրավոր մարդիկ դեռ ծուղակում էին մնացել իրենց տներում։ Հեղեղները քշել-տարել են տներ, ավերել կարևոր ենթակառուցվածքներ և ցանքատարածություններ։ Ըստ հրշեջ ծառայության՝ սեպտեմբերի 7-ից սկսած՝ հեղեղներից տուժած շրջաններում ավելի քան 1800 մարդ է փրկվել, իսկ Կարդիցա քաղաքի մերձակա գյուղերից մեկում 150 մարդ երեք օր շարունակ օգնության էր սպասում։

Ըստ օդերևութաբանների՝ 24 ժամում տարածաշրջանում ավելի շատ տեղումներ են գրանցվել, քան Լոնդոնում մեկ տարվա ընթացքում։ Հունաստանում «Դենիել» փոթորկին նախորդել էին անտառային հրդեհներ և ռեկորդային շոգ ամառ։

Երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը սեպտեմբերի 8-ին նախատեսում է այցելել հեղեղներից տուժած շրջաններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս