ԱՄՆ-ի հետ համատեղ Հայաստանի զորավարժությունները և Հռոմի ստատուտի վավերացման ծրագրերը նախկինում այլ կերպ կդիտարկվեին Ռուսաստանի կողմից, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվել է, Sputnik Արմենիային ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էդուարդ Սոլովյովը Ռուս-հայկական առաջին մեդիաֆորումի շրջանակներում` մեկնաբանելով ՀՀ վարչապետի հայտարարությունը։
Կատարվում է նախաքննություն:
Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընտրելու է երկրի նախագահ։
2022 թ. հունիսին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրվեց Մոլդովային և Ուկրաինային։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա հանձնեց Bazoomq տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամին, որն առաջիկայում SpaceX-ի հրթիռով առաջին հայկական արբանյակը կուղարկի տիեզերք:
Երևանում անցկացվող հայ-ռուսական մեդիաֆորումը նպատակ ունի խորացնել հայկական և ռուսական լրատվամիջոցների համագործակցությունը, խթանել լրատվական դաշտում երկրների մասին փոխադարձաբար ավելի շատ ու ընդգրկուն անդրադարձին:
Իրանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է ամենաբարձր մակարդակով։ Բացի «Զանգեզուրի միջանցքից», ըստ բրիտանական Middle East Eye պարբերականի, Իրանը կարող է իր հավակնություններն առաջադրել Անդրկովկասի «պատմական հողերի» նկատմամբ, որոնք ժամանակին Պարսկական կայսրության մաս էին կազմում: Սա հակախաղ է՝ ի պատասխան Բաքվի կողմից իրանական Արևելյան և Արևմտյան Ադրբեջան նահանգների նկատմամբ մեծ հետաքրքրության դրսևորման, որտեղ ապրում են ադրբեջանցիները։
Ստեֆան Նիքսը, կարեւորելով ամուր գործակցությունն ու արդյունավետ ծրագրերի իրականացումը, հավաստիացրել է, որ Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցության ծրագրերն առնվազն մեկ տարի շարունակական կլինեն:
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը կոչ է ուղղել Արցախի ժողովրդին:
Գարիկ Գալեյանը պաշտպան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տան խուզարկությունն ավարտվեց: Փոքրիկ Մխիթարի օրորոցից հայտնաբերվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված Արցախի դրոշ, Արարատ լեռան պատկերով ՀՀ զինանշան, հայ առաքեական խաչ և հայաքվեի հավաստագիր:
Այս մասին հաղորդագրությոն է տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
Պնդումը, թե Լոնդոնում դեսպանատան նոր թանկարժեք շենքի ձեռքբերումը, որի արժեքը համադրելի է ՀՀ ԶՈՒ համար այս իրավիճակում այդքան անհրաժեշտ մի շարք գերժամանակակից զինատեսակների շուկայական արժեքի հետ, պետք է բարձրացնի ՀՀ վարկանիշը, առնվազն երեսպաշտություն է։
Նշվում է, որ նման տվյալներ ստանալու համար Գերմանիայի ներքին գործերի նախարարությանը հարցում էր ուղարկել Ձախ կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Կլարա Բյունգերը։
«Ինստիտուտը «Արցախի Հանրապետությունում ցեղասպանության հանցագործության ռիսկի գործոնների և ցուցիչների մասին» զեկույցը հրապարակել է սահմանված ժամկետից շուտ՝ նշելով, որ դա պայմանավորված է Արցախի Հանրապետությունում օրեցօր ահագնացող հումանիտար ճգնաժամով, որն առաջացել է Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 9-ին շրջայց է կատարել Երևանում և ծանոթացել վարչական շրջաններում իրականացված և ընթացքում գտնվող մի շարք ծրագրերին:
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է ներքաղաքական լարված իրադրություն: Միաժամանակ տարբեր քաղաքական ուժեր, իրավիճակից օգտվելով, հավաքների և ցույցերի անցկացման կոչեր են անում, այդ կերպ փորձելով ապակայունացնել իրավիճակը։
24News-ի տեղեկություններով, այս պահին խուզարկություն է իրականացվում 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տանը: Այնտեղ է գտնվում նաև Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը։ Նշենք, որ Գալեյանին ձերբակալել են այսօր։
«Խուլիգանություն, որն արտահայտվել է նրանով, որ անցյալ տարի Գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողները իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային և Գարիկ Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին:
ՌԴ-ում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի փոխնախագահ Իվան Մելնիկովը Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է դիմել բլոգեր Միքայել Բադալյանին և Sputnik Արմենիա ռադիոկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանին ազատ արձակելու խնդրանքով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը։
168.am-ի հետ զրույցում Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, ասաց, որ շատ է ուրախացել, որ երեք հայ երիտասարդները վերադարձել են ադրբեջանական գերությունից, և հույսով սպասում է, որ հաջորդն իր հայրիկը կլինի, ով առողջական բարդ խնդիրներ ունի։
Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ռեյչել Թոմասն իր անհանգստությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայերի հետապնդումների կապակցությամբ:
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրում է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների. ՈՒՂԻՂ
Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության, լսումներին մասնակցելու են ԱՄՆ պաշտոնյաներ, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Կիմը, ինչպես նաև Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։
Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։
Վրեժ Դավթյանը որոնվում է որպես անհետ կորած
«Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել ՝վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:
«Մոտ 50 ծնող էինք, մենք հարց տվեցինք Պապիկյանին, ինքը պատասխանեց, հետո նա հարցեր տվեց, մենք պատասխանեցինք։ Ի վերջո, Սուրեն Պապիկյանը նշանակեց անհատական խմբերով՝ 4-5 հոգանոց խմբերով հանդիպում՝ տարբեր օրերի։ Մենք շատ էինք, մի քիչ խառնաշփոթ էր, հնարավոր չէր, այդքանի հարցերին միանգամից պատասխանել։ Մեզ հանդիպման համար նշանակել է սեպտեմբերի 12-ին։ Այդ օրը անհետ կորածների գործով գեներալի ու հրամանատարի դատն է, այնպես ենք արել, որ գնանք իր հետ զրուցենք, հետո գնանք դատին մասնակցենք։
«Մեծ քսանյակի» երկրների գագաթնաժողովին ընդառաջ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի կենտրոնը դատարկվել է՝ երեք օրով փակվել են բոլոր ձեռնարկությունները, շուկաները և դպրոցները, սահմանափակվել է երթևեկությունը։
ԱՄԷ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ են կատարել տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին, մտքեր փոխանակել նոր հեռանկարային ուղղություններով համատեղ ծրագրերի կյանքի կոչման շուրջ: