Աշիկ Անդրեյանը դարձել է ձյուդոյի երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր
Սեպտեմբերի 7-ին Նիդերլանդների Հաագա քաղաքում մեկնարկեց երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցաշարը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը, մրցումների հենց առաջին օրը 60 կգ քաշային կարգում հանդես եկող, Գյումրու ՄՀԿ համալիր մանկապատանեկան մարզադպրոցի սան Աշիկ Անդրեյանը / մարզիչ` Նարեկ Սուքիասյան /, տանելով չորս հաղթանակ, գրավեց 3-րդ մրցանակային տեղը և նվաճեց բրոնզե մեդալ։
Այսօր, սեպտեմբերի 8-ին կմրցեն 73 կգ և 81 կգ քաշային կարգի մարզիկները։