Հայաստանի հետ խաղին բաժանելու են Թուրքիայի 32 000 դրոշ, իսկ լուսատախտակին՝ Թուրքիայի 100-ամյակին նվիրված շոու
                                    Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան Թուրքիա–Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին ոչ սպորտային վարքով է պատրաստվում։
Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Էսքիշեհիրում Հայաստանի հետ խաղին թուրք երկրպագուներին բաժանելու են ռեկորդային քանակության դրոշ՝ ամբողջ տրիբունալները թուրքական դրոշներով պատելու համար։ Նշվել է նաեւ, որ մարզադաշտում լուսատախտակին ներկայացվելու է Թուրքիայի հանրապետության ստեղծման 100–ամյակին նվիրված շոու։
Նշենք, որ Թուրքիա–Հայաստան խաղն այսօր է՝ սեպտեմբերի 8-ի երեկոյան, ժամը 22:45-ին։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    