Բաժիններ՝

Դպրոցի բակում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո 2007 թ. ծնված տղան տեղափոխվել է հիվանդանոց. 17-ամյա պատանին ձերբակալվել է

Սեպտեմբերի 6-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ստացվել է ահազանգ, որ մի դպրոցի բակում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո շտապօգնության խումբը «պոլիտրավմա» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 2007 թ. ծնված մի տղայի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժածը Մաշտոցի պողոտայում վիճաբանել է իր մի հասակակցի և նրա ընկերների հետ, որոնք էլ հարվածներ են հասցրել տղայի մարմնին և դիմել փախուստի:

Ժամը 18.30-ին, բաժնի ծառայողների հետագա միջոցառման արդյունքում, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով, Մոսկովյան փողոցում վիճաբանողները ձերբակալվել և տեղափոխվել են բաժին:

Նրանցից մեկի` 17-ամյա պատանու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պատյանով դանակ:

Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս