Գարիկ Գալեյանը ձերբակալվել է երկու արարքի կատարման համար. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Գարիկ Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Գալեյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան։

Նա նաև տեղեկացրել է, որ Գալեյանը ձերբակալվել է երկու արարքի կատարման համար։

«Խուլիգանություն, որն արտահայտվել է նրանով, որ անցյալ տարի Գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողները իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային և Գարիկ Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին:

Այդ արարքը որակվել է որպես խմբով խուլիգանության կատարում, ընդ որում՝ ինձ համար պարզ չէ, թե խմբի մյուս անդամը ով է, հավանաբար, շիշը: Քանի որ մեղադրանքից պարզ չի դառնում»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ դրվագով հանցագործության մասին հաղորդում հենց իրենք էին ներկայացրել, քանի որ վնասվածքներ ստացել էին Գալեյանը, ծնողներից՝ Վահիդ Սահակյանը, սակայն ներկա ծնողներն անգամ չեն հարցաքննվել։

Հովհաննիսյանի խոսքով՝ խուլիգանությունը «իրավապահների գրպանում պահված հոդված է»՝ մեղադրելու անցանկալի մարդկանց։

Մյուս մեղադրանքը վերաբերում է իրացման նպատակով թմրամիջոց պահելուն։

Գալեյանն իրեն հասցեագրված մեղադրանքը չի ընդունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930