Խուզարկում են Գարիկ Գալեյանի տունը. 24news

24News-ի տեղեկություններով, այս պահին խուզարկություն է իրականացվում 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի տանը: Այնտեղ է գտնվում նաև Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը։ Նշենք, որ Գալեյանին ձերբակալել են այսօր։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հայտնել էր՝ Գարիկ Գալեյանի և նրա եղբոր` Արթուր Գալեյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Վարույթը վերաբերում է 2022 թվականի հունիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած միջադեպին զոհված զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ Գարիկ Գալեյանը և եղբայրը՝ Արթուր Գալեյանը, հասարակական կարգը կոպիտ խախտելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930