ԱՄՆ Սենատում եւս Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի վերաբերյալ լսումներ կանցկացվեն

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սեպտեմբերի 14-ին լսումներ են անցկացվելու Լեռնային Ղարաբաղում տիրող ճգնաժամի վերաբերյալ։

Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության, լսումներին մասնակցելու են ԱՄՆ պաշտոնյաներ, մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Կիմը, ինչպես նաև Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղում տիրող ճգնաժամի վերաբերյալ լսումներ էին անցկացվել սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնաժողովում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930