Շարունակաբար կեղծ լուրեր տարածելով՝ Ադրբեջանի ՊՆ փորձում է հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը․ Արցախի ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

«Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը»,- նշված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031