Ադրբեջանը թիրախավորել է «Սյունիք» օդանավակայանը, հյուրերին տարհանել են. Գոռ Ծառուկյան

Ադրբեջանը թիրախավորել է Կապանի «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

«Ադրբեջանցի ահաբեկիչները հերթական անգամ թիրախավորել են «Սյունիք» օդանավակայանը։ Անվտանգության ծառայության աշխատակիցներն օպերատիվորեն տարհանել են հյուրերին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել` չնայած հարձակմանը։ Օդանավում եղել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ ու այլ քաղաքացիներ»,– գրել է նա X-ում։

Ծառուկյանի խոսքով` նմանատիպ ահաբեկչական գործողությունները վտանգում են անմեղ մարդկանց կյանքն ու կայունությունը:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ իրենք տեղեկություն չունեն օդանավակայանի մոտ հնչած կրակոցների մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031