
Չինաստանը դադարեցրել է ծովամթերքի ներմուծումը Ճապոնիայից

Չինաստանի մաքսային վարչությունը հայտարարել է Ճապոնիայից բոլոր տեսակի ծովամթերքների ներմուծումը դադարեցնելու մասին: Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ օգոստոսի 24-ին սկսվել է վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ռեակտորները սառեցնելու համար օգտագործված և վերամշակված ռադիոակտիվ ջրի բացթողումը Խաղաղ օվկիանոս։ Այս մասին գրում է Nikkei հրատարակությունը։
Չինաստանի մաքսային վարչությունը հայտնել է, որ որոշման նպատակն է «պաշտպանել չինացի սպառողների առողջությունը»։
Մինչ այդ Չինաստանում գործում էր Ճապոնիայի 10 պրեֆեկտուրաներից ծովամթերք գնելու արգելքը։
Չինաստանի ԱԳՆ-ն արդեն դատապարտել է այդ որոշումը։
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում վթարը տեղի է ունեցել 2011 թ. մարտին ցունամիի հետևանքով։ 2021 թ. ապրիլին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր «Ֆուկուսիմա-1»-ից ջուրն աստիճանաբար օվկիանոս բաց թողնելու պլանների մասին՝ դրա հատուկ մշակումից հետո: