Միջազգային հանրությունը պետք է միասնական գործի, որպեսզի Ալիևը դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը. Ֆրենկ Փալոն
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումն Արցախում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Ֆրենկ Փալոնը այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությանը։
«Ուրախ եմ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդունում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ կա: Այժմ միջազգային հանրությունը պետք է միասնական գործի, որպեսզի երաշխավորի, որ Ալիևը կդադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և կրկին թույլ տա առաջին անհրաժեշտության օգնության ու ապրանքների մուտքն Արցախ»,- գրել է Փալոնը: