
Արթուր Դավթյանը World Challenge Cup-ի հաղթող է ճանաչվել

Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում անցկացվող «World Challenge Cup» սպորտային մարմնամարզության ժամանակ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը զբաղեցրել է առաջին տեղը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Նա հենացատկ վարժությունում հերթական անգամ ապացուցել է, որ իրեն հավասարը չունի ու 15,033 միավորով գերազանցել բոլոր մրցակիցներին` նվաճելով իր երկրորդ ոսկե մեդալը «World Challenge Cup» մրցաշարերում։
Երրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի, իսկ երկրորդը` Բրազիլիայի ներկայացուցիչը։
Խորվաթիա, Օսիյեկ
“World Challenge Cup” սպորտային մարմնամարզությունիցԱրթուր Դավթյան
եզրափակիչ
հենցատկ 15,033
🇦🇲🇦🇲🇦🇲Posted by Gymnastics Federation of Armenia on Sunday, June 11, 2023