Լավաշով ձուկ՝ ջեռոցում
Բաղադրիչներ
Իշխան ձուկ – 1 հատ
Լավաշ – 2 հատ
Սոխ – 1 գլուխ
Կիտրոն – ½ հատ
Սամիթ – 1 կապ
Կարագ – 80 գր
Աղ – 1 ճ/գ
Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Համեմունք՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ձուկը լվանալ, գլուխն առանձնացնել, իսկ մնացած մասը բաժանել 4 մասի և աղ անել։
Կիտրոնն ու սոխը կիսալուսնաձև կտրատել, սամիթը և սոխը մանր կտրատել,
Լավաշները բաժանել երկու մասի, վրան լցնել սոխի, կիտրոնի և սամիթի խառնուրդը:
Ամեն մի շերտի վրա դնել մեկ կտոր ձուկ և կրկին ծածկել նույն խառնուրդով։ Վրան դնել 10 գրամ կարագ:
Լավաշը ռուլետի նման փաթաթել և կարագ քսել վրան։
Դնել 160 աստիճան տաքացրած ջեռոցում և եփել 30 րոպե։
Ձուկը կարելի է մատուցել որպես առանձին ուտեստ կամ բրնձի, կարտոֆիլի և բանջարեղենային աղցանի հետ:
Ձևավորումն՝ ըստ ճաշակի։