Բաժիններ՝

Ինչպես պայքարել ավելորդ խոլեստերինի դեմ

Օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակը կարող է առողջական որոշակի խնդիրներ ստեղծել։ Սննդաբան Իրինա Մերկուլովան հորդորում է հետևել իր խրհուրդներին՝ նվազեցնելու համար օրգանիզմում առկա բարձր խոլեստերինի մակարդակը։

Մերկուլովան բացատրել է, որ խոլեստերինը կարող է ավելանալ հորմոնալ անբավարարության, ինչպես նաև վիտամին D-ի, լեղաքարային խնդիրների, հիպոթիրեոզի և ծերության ժամանակ:

Արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար դիետոլոգը խորհուրդ է տալիս փոխել ուտելու սովորությունները, մասնավորապես՝ նվազեցնել կենդանական ճարպի, ձվի և կարագի օգտագործումը։ Պետք է սահմանափակել նաև շաքարավազի, երշիկեղենի օգտագործումը։

«Ճարպային մթերքները սննդակարգից ամբողջությամբ բացառելը նույնպես սխալ մարտավարություն է, եթե դուք շատ քիչ խոլեստերին եք ուտում, լյարդը կսկսի ավելի շատ սինթեզել այն, և խոլեստերինի մակարդակը միայն կբարձրանա»,- Lenta.ru-ի հետ զրույցում ասել է Մերկուլովան։

Կարդացեք նաև

Սննդաբանը խորհուրդ է տալիս սննդակարգում ավելի շատ բանջարեղեն և բջջանյութ ավելացնելը, ինչւ կօգնի հեռացնել խոլեստերինը։

Ի դեպ, նա նաև հիշեցրել է ֆիզիկական ակտիվության կարևորությունը։

Տեսանյութեր

Լրահոս