Բաժիններ՝

28-ամյա երիտասարդը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց

Քրեական ոստիկանության Վայոց ձորի վարչությունում ստացվել էին հավաստի տեղեկություններ, որ Արփի գյուղի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ հոկտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու առանձնատուն և կերամիկական տարայից գողացել գումար:

Նոյեմբերի 13-ին նա հրավիրվել է ոստիկանություն և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը:

Նա խոստովանել է նաև, որ նույն ամսին մուտքի դռան կախովի փականը բացել ու մտել է մեկ այլ համագյուղացու տան բակ և գոմից գողացել բենզասղոցը, որն այժմ էլ գտնվում է «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի բեռնախցիկում:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930