Թուրքիայում գնաճի պատճառով նվազել է գերմանացի զբոսաշրջիկների թիվը

Թուրքիայի միգրացիոն վարչությունը հրապարակել է տվյալներ, որտեղ նշվում է, որ գնաճով պայմանավորված Թուրքիայի շատ քաղաքացիներ լքում են երկիրը և դրա հետ մեկտեղ մատնանշվում է, որ գնաճը նաև սկսել է ազդել օտարերկրացիների վրա, որոնք զբոսաշրջության նպատակով այցելում են Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Գերմանացիների համար Թուրքիան տարիներ շարունակ եղել է նախընտրելի ուղղություններից մեկը և Գերմանիայի Դաշնության վիճակագրության վարչության հրապարակած զեկույցում ևս նշվում է, որ գնաճը ազդել է դրա վրա։

Թուրքիայում հանգստի փաթեթները թանկացել են 9%-ով։ Եվ այդ թանկացման պատճառով գերամանացի զբոսաշրջիկների համար Թուրքիան, որպես նախընտրելի ուղղություն, այլևս առաջին տեղում չէ։

Գերամանիայից զատ Ռուսաստանից և Մերձավոր Արևելքի երկրներից զբոսաշրջության նպատակով Թուրքիա մեկնող հոսքը վերջին տարիներին նվազել է, իսկ Հեռավոր Արևելքից զբոսաշրջիկների հոսքը կտրուկ աճել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930