
Հյուսիսային Կորեայի ղեկավարը հրահանգել է ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն սկսել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն անձամբ է ղեկավարել նոր կամիկաձե հարձակողական անօդաչու թռչող սարքերի փորձարկումները և կարգադրել է ամենակարճ ժամկետում սկսել դրանց զանգվածային արտադրություն։ Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
«Կիմն ընդգծել է հնարավորինս շուտ սերիական արտադրության համակարգ ստեղծելու և լայնածավալ զանգվածային արտադրության անցնելու անհրաժեշտությունը», – հաղորդել է գործակալությունը։
Հյուսիսկորեացի առաջնորդը նշել է, որ մրցակցությունը ռազմական անօդաչուների օգտագործման հարցում աճում է ամբողջ աշխարհում։
«Նման օբյեկտիվ փոփոխությունները պահանջում են ռազմական տեսության, պրակտիկայի և կրթության բազմաթիվ բաժինների հրատապ թարմացում», – հայտնել է Կիմ Չեն Ինը: