
Տան երկու ննջասենյակներից 20-ամյա կինը ոսկյա զարդեր և 600.000 դրամ էր գողացել

Նոյեմբերիի 11-ին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացել Քրեական ոստիկանության Արմավիրի վարչությունում: Նոր Կեսարիա գյուղի բնակիչը հայտնել էր, որ տան դուռը բաց է, տնից գողացել են գումար ու ոսկյա զարդեր:
Մեկնած օպերատիվ խումբը ճշտել է, որ տան երկու ննջասենյակներից գողացել են ոսկյա զարդեր և 600 հազար դրամ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն տան բնակիչ 20-ամյա կինը:
Նոյեմբերի 14-ին նա ներկայացվել է քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են: