«Անկլավների» հանձնմամբ Նիկոլը կմասնատի Հայաստանը
Փաշինյանն արդեն միանձնյա, ավելի ճիշտ՝ իր ադրբեջանցի գործընկեր Ալիևի թելադրանքով, որոշում է կայացրել թշնամուն զիջել հայաբնակ, հայապատկան և ռազմավարական կարևորագույն հանգույցների վրա գտնվող գյուղեր Արարատի և Տավուշի մարզերից։ Դրան հաջորդելու է մեր միջպետական ավտոճանապարհների վրա ադրբեջանական անցակետերի տեղադրումը, անցագրային ռեժիմի սահմանումը և այդպիսով՝ Հայաստանի փաստացի մասնատումը թշնամու կողմից։
Վերջին մի քանի շաբաթում Փաշինյանը հետևողականորեն զարգացնում է, այսպես կոչված, անկլավների հանձնման թեման՝ հող նախապատրաստելով նոր զիջումների համար, այս անգամ՝ Հայաստանի տարածքից։
Նա, որ բազմիցս պնդել է, թե իբր Հայաստանում կան ադրբեջանական բնակավայրեր, անգամ տվել դրանց թշնամական անվանումները, նա, որ ավելի քան երկու տարի է՝ ոչինչ չի անում մեր խոր թիկունք մխրճված թշնամու դուրս շպրտման համար, դեռ մի բան էլ համաձայն է ավելի հետ քաշել զորքերը՝ այսպես կոչված, հայելային հետքաշման անվան տակ, հիմա էլ սակարկության է դրել Հայաստանի կարևորագույն երկու մայրուղիներին տեղակայված բնակավայրերը։
Մանրամասները՝ տեսանյութում