Փաշինյանն արդեն միանձնյա, ավելի ճիշտ՝ իր ադրբեջանցի գործընկեր Ալիևի թելադրանքով, որոշում է կայացրել թշնամուն զիջել հայաբնակ, հայապատկան և ռազմավարական կարևորագույն հանգույցների վրա գտնվող գյուղեր Արարատի և Տավուշի մարզերից։ Դրան հաջորդելու է մեր միջպետական ավտոճանապարհների վրա ադրբեջանական անցակետերի տեղադրումը, անցագրային ռեժիմի սահմանումը և այդպիսով՝ Հայաստանի փաստացի մասնատումը թշնամու կողմից։