Խնջույքներ կազմակերպում եմ, բայց թմրանյութ չեմ օգտագործում. ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյան

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին  մի քանի հարց ուղղեցին, մասնավորապես՝ խնջույքներ կազմակերպո՞ւմ է, թմրամիջոցներ օգտագործո՞ւմ է: Լրագրողների այս հարցերի հիմք էր հանդիսացել երեկ Ազգային ժողովում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի խոսքը՝ ուղղված ՆԳ նախարարին, թե  այսօր միջին վիճակագրական խնջույքներն առանց թմրանյութերի չեն անցնում։

Իսկ այսօր նախարար Ռոբերտ Խաչատրյանը լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց, որ, իհարկե, խնջույքներ կազմակերպում է, սակայն թմրանյութեր չի օգտագործում։

«Չեմ կարծում, որ այդ խոսքերին իմ մեկնաբանությունը ճիշտ է։

Կարծում եմ՝ համապատասխան մարմինները պետք է զբաղվեն այդ հարցով, այս հարցն ինձ ուղղելու նպատակը չեմ հասկանում»,- նշեց Ռոբերտ Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն չի կարող տալ, քանի որ այդ ամենն իր գործառույթներից դուրս է։

«Կարծում եմ՝ սա իրավապահ մարմինների հարցն է, իրենք դրանով զբաղվում են»,-  շեշտեց նախարարը։

Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ նույն Էդուարդ Աղաջանյանին մտահոգեց «Պոլիգրաֆ» ակումբում տեղի ունեցածը, Ռոբերտ Խաչատրյանը կրկին ասաց, որ չի կարող պատասխանել, նույնիսկ այդ ակումբի տեղը չգիտի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս