«Փաշինյանին խորհուրդ կտայի հնարավորինս քիչ կապկել, նմանակել, օրինակ՝ Պուտինին կամ Լուկաշենկոյին: Նրանք ավտորիտար ղեկավարներ են: Երբ իրենք գնում ու իրենց ստորադասներին այդ կարգի դիտողություններ կամ նկատողություններ են անում, դա սովորական երևույթ է իրենց համակարգի համար: Ինքը մի կողմից՝ խոսում է ինչ-որ արևմտյան արժեքների, դեմոկրատիայի ու այլ բաների մասին, մյուս կողմից՝ PR նպատակներով ստորադասին նվաստացնում է: Դա պետք չէ անել, պետք է պարզապես ձևավորել աշխատող համակարգ»,- եզրափակեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Նման քննարկում չի եղել. ես չեմ կարծում, որ տեղիք կա մեկնաբանելու նման հարցեր»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Փաշինյանն իրենից գո՞հ է» հարցին՝ նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին մի քանի հարց ուղղեցին, մասնավորապես՝ խնջույքներ կազմակերպո՞ւմ է, թմրամիջոցներ օգտագործո՞ւմ է: Լրագրողների այս հարցերի հիմք էր հանդիսացել երեկ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի խոսքը՝ ուղղված ՆԳ նախարարին, թե այսօր միջին վիճակագրական խնջույքներն առանց թմրանյութերի չեն անցնում։
Հայաստանը մասնակցելու է փետրվարի 20-24-ը Աբու Դաբիում կայանալիք «IDEX 2023» միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին: