Բաժիններ՝

Ավտովթար՝ Ավանի գերեզմանատան խաչմերուկի մոտակայքում․ կան տուժածներ

Ապրիլի 23-ին, ժամը 14։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանի գերեզմանատան խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ըստ Փրկարար ծառայության՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Оpel Vectra B» (վարորդ՝ Ն․ Կ․) և «Ford Focus» (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։

Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը՝ «Оpel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն․ Մ․-ն (ծնված 1992 թ․) և Կ․ Հ․-ն (ծնված 2018 թ․) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղից Կ․ Հ․-ն հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս