Բաժիններ՝

Ռուսական կինոյի օրեր՝ Երևանում և Գյումրիում

Հայաստանում ապրիլի 28-ին կմեկնարկի ռուսական կինոյի «մարաթոնը». Այս տարի Russian Film Festival-ը հայ հանդիսատեսին կներկայանա երկրորդ անգամ, սակայն ֆիլմերի ընդլայնված ծրագրով և ցուցադրությունների նոր աշխարհագրությամբ։

Ռուսական կինոյի օրերը կանցկացվեն Երևանում ապրիլի 28-ից 30-ը, իսկ Գյումրիում՝ մայիսի 5-ից 7-ը: Միջոցառումները կազմակերպում է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Ռուսական նոր կինոհիթը՝ «Չեբուրաշկա»-ն ժամանում է Հայաստան` շրջագայության։ Ռուսական կինոյի օրերի շրջանակում Երևանում և Գյումրիում կանցկացվեն սիրված մուլտհերոսի մասնակցությամբ նոր գեղարվեստական ֆիլմի անվճար ցուցադրություններ։

Այս ընտանեկան կատակերգությունը արդեն հասցրել է դիտել ավելի քան 23,4 միլիոն հեռուստադիտող Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։ Դմիտրի Դյաչենկոյի ֆիլմը դարձել է պատմության մեջ ամենաեկամտաբեր ռուսական ֆիլմը։

Ֆիլմերի հեղինակները կմասնակցեն մի շարք կինոդիտումների։ Ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930