2,2 մլն դոլար. Մայքլ Ջորդանի կրած Jordan մարզակոշիկների զույգը վաճառվել է ռեկորդային գնով
NBA-ի աստղ Մայքլ Ջորդանի կրած մարզակոշիկների զույգը վաճառվել է 2,2 մլն դոլարով՝ աճուրդում ռեկորդային գին սահմանելով սպորտային կոշիկների համար, հայտնում է Sotheby’s-ը։
Խոսքը Bred Air Jordan 13s մարզակոշիկների մասին է, որը բասկետբոլի գերաստղը կրել է 1998-ին՝ NBA-ի եզրափակիչի 2-րդ խաղի ժամանակ՝ NBA-ի իր վեցերորդ և վերջին չեմպիոնական տիտղոսի ճանապարհին:
Այս ցուցանիշը գերազանցել է Ջորդանի նախկին ռեկորդը. 2021 թվականի սեպտեմբերին նրա կրած մարզակոշիկների մեկ այլ զույգ վաճառվել էր 1,5 միլիոն դոլարով:
Անցյալ տարի նրա մարզաշապիկներից մեկը վաճառվել է 10,1 միլիոն դոլարով: