20 միլիոն դրամից ավելի մեկ անձից գնում՝ ՊԵԿ-ում
Երևանում ապրիլի 6-7-ը կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 41-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը:
Այս միջացառման կազմակերպման համար Պետական եկամուտների կոմիտեն իրականացրել է միլիոնավոր դրամների գնումներ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Եվ այսպես՝ 3 միլիոն 100 հազար դրամով Հայաստան այցելած հյուրերի համար համերգային ծրագիր են ցուցադրել՝ Լիվինգսթոն ռեստորանում։
5 միլիոն 500 հազար դրամով գնում են կատարել Արթուր Թամազյան ԱՁ-ից «Մարիոթ» հյուրանոցում միջոցառման տեխնիկական աշխատանքները կազմակերպելու համար։
1 միլիոն 150 հազար դրամի հաջորդ գնումը նույնպես Արթուր Թամազյան ԱՁ-ից է՝ միջոցառման վարողին վճարելու համար։
5 միլիոն 150 հազար դրամ վճարել են «Հայր և որդի» Երեմյաններ ՍՊԸ-ին՝ Լիվինգսթոն ռեստորանում հյուրասիրություն կազմակերպելու համար։
1 միլիոն 950 հազար դրամի գնում կատարվել է Վինո-Վինո ՍՊԸ-ից՝ հյուրերին 20 տարվա հնեցման խմիչք հյուրասիրելու համար։
4 միլիոն 300 դրամի հաջորդ գնումն «Արմենիա Մարիոթ» ՓԲԸ-ից է՝ «Մարիոթ» հյուրանոցի ծառայություններից օգտվելու համար։