Դա՞ է խաղաղության նոր տեսլականը կամ նոր բանաձեւը՝ չկրակել, չդիմադրել, միայն ետ-ետ երթալ. «Ազգ»

Կարիք կա անդրադառնալու Նիկոլ Փաշինյանի չորեքշաբթի օրվա հարցուպատասխան ձեւաչափով ԱԺ ելույթի այն հատվածին, որը վերաբերում է այդ բախմանը, որը նրա գնահատմամբ «պետք է տեղի չունենար»… Բայց, փոխարենը, դարձյալ Փաշինյանի կարծիքով, ի՞նչ պետք է տեղի ունենար: Այն՝ ինչը տեղի է ունեցել մինչ այդ, այսինքն՝ շուրջ երեք տարի շարունակ ադրբեջանցի զինվորը գալիս է առաջ, իսկ մենք քաշվում ենք ետ, զիջում ենք ռազմագիտական բարձունքներ, գերազանց դիրքեր, մշակելի տարածքներ: Այսինքն՝ ետ-ետ երթալով բացում ենք «խաղաղության դարաշրջանը»: Ականջը կանչի Երվանդ Օտյանի վերակենդանացած հերոսի՝ Փանջունու: Վարչապետն այդ ելույթում ասում է, որ իր կամ իրենց կողմից նախատեսվել էր նման սցենար, այսինքն մի իրավիճակ, ուր հայ զինվորը ինչ-որ մի տեղ կհրաժարվեր ետ-ետ գնալուց, կկանգներ ու կկրակեր: Սակայն ինքը կամ իրենք «այդ սցենարի շրջանակներում նույնպես կոնկրետ անձանց կոնկրետ հանձնարարություններ» են տվել:

Ի՞նչ հանձնարարություն: Չկանգնել, չկրակել, հայրենի հողը չպաշտպանել, շարունակել ետ-ետ երթալը: Մինչեւ ո՞ւր: Մինչեւ Երեւա՞ն, մինչեւ կառավարության շե՞նք
Կրտած բանակ, կրտած զինվո՞ր: Դա՞ է խաղաղության նոր տեսլականը կամ նոր բանաձեւը՝ չկրակել, չդիմադրել, միայն ետ-ետ երթալ:

Հակոբ Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս