168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը Տավուշում տեղի ունեցող բողոքի ակցիաների առնչությամբ ասաց՝ եթե Տավուշում սկսված գործընթացին չմիանան հասարակության լայն խավերը և պայքարի դուրս չգան՝ ապա բոլորի համար էլ հասկանալի է, թե ինչ է սպասվելու Հայաստանին։
«Հրապարակի» զրուցակիցը գրականագետ Սերժ Սրապիոնյանն է:
ՀՀ կառավարության անդամներն այս տարի էլ կկարողանան ճոխ Ամանոր նշել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ պատգամավորներին պարգևավճարներ տրամադրելու վերաբերյալ։
«Փաշինյանի գլխավոր նպատակը, որը նա երբեք չի թաքցրել, Արցախն իր եղբորը նվիրելն է, հիմա դժվարացավ այդ գործընթացը, և այստեղ ինքը ճիշտ է ասում՝ շնորհավորելու առանձնապես բան չկա, որովհետև իր պլաններն են ձախողվում»:
«Արա Խզմալյանով պետք է Մատենադարանի հեղինակությունը հասցնել նվազագույնի, եթե չասենք՝ ոչնչացնել։ Ցեղասպանության թանգարանի ճակատագիրը հուշում է, որ նման ողբերգական ճակատագիր է սպասվում նաև Մատենադարանին, ուստի դրա համար բերեցին մի սովորական կատարողի, բազմեցրին տնօրենի աթոռին, որ իրենց մութ նպատակին հասնեն»,- ասաց նա։
«Հայաստանի իշխանությունները փայլուն պատկերացնում են, թե ինչ հետևանքներ է ունենալու իրենց այս դավաճանական, հայատյաց քաղաքականությունը: Իրենք իրենց ապահովված են համարում, որովհետև իրենց անձից դուրս որևէ այլ բան մտածելու հնարավորություն չունեն: Դուք տեսաք՝ նրանց տեսակը ոնց էր տժժում Սարյան փողոցի գինու փառատոնին, դուք տեսաք՝ այս մարդիկ ինչ երջանիկ են, երբ մի կտոր կրակի վրա խանձած միս են հոշոտում, դուք տեսաք՝ այս ծառայողական մեքենաների վայելքներից ինչպես են օգտվում, դուք հիշեք՝ ԱԺ նախագահը Հունաստանի կղզիներում ինչ քեֆեր էր անում, դուք տեսեք, թե նրանք ինչ արհամարհանքով են խոսում իրենցից ներքև կանգնածների մասին, և կհասկանաք՝ նրանց չի հետաքրքրում այս երկիրը, որովհետև իրենք իրենց այս երկրում չեն պատկերացնում»:
«Դուք հիշում եք այն տրագիկոմեդիան, որ տեղի ունեցավ ԱԺ-ում վերջերս. տեսաք՝ ԱԺ ղեկավարը, որը դե յուրե համարվում է հայ ժողովրդի բարձրագույն պաշտոնյան, կրկնեց անհեթեթ արարքի արդարացումը, թե՝ եթե պետք լինի, հիմա էլ կթքեմ. կթքի իր ժողովրդի վրա»,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ նշեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Ֆաշիստն այն է, երբ ուղղակիորեն, կանխամտածված ձևով ողջակիզում ես 15 զինվորի և պատասխան չես տալիս, երբ քո մեքենայի շարասյունով հղի կնոջը սպանում ես և պատասխան չես տալիս, երբ քո սահմանի վրա այս պահին զոհվում են երեք նվիրյալ զինվորներ, և դու ընդամենն անասնական հաճույքների մեջ ես»:
«Հայ ժողովուրդը պետք է գնա աննախադեպ միավորման»,- այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը:
«Ժողովրդի ձայնը պետությունները չեն լսում, այլ լսում են տվյալ ժողովրդին ղեկավարող պաշտոնյաների ձայնը։ Այս իմաստով ամեն մի սուտ մեր ժողովրդի գլխին դառնում է պատուհաս։ Ո՞վ չգիտի, որ ռուսը հայ չէ, Ռուսաստանը Հայաստան չէ, բայց բոլորը գիտեն, որ արդեն 300 տարի է՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դասավորվում են անհամեմատելի ավելի բարվոք հողի վրա, քան մեր ոխերիմ թշնամիների։
Նիկոլ Փաշինյանն ամանորյա իր ուղերձում 2023 թվականը հայտարարել էր Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, իսկ նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը այս ընթացքում պարբերաբար գրառումներ է կատարում Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի վերաբերյալ: Ֆեյսբուքյան վերջին գրառման մեջ Հակոբյանը նշել էր, որ այն կարդալու ամեն էջի հետ իրեն պատած ծանր զգացողությունն ավելի ու ավելի էր ծանրանում և ի վերջո վերածվում սուր ամոթի զգացումի. «Ամոթ, հոգու ցավ, հուսահատություն, խաբվածություն, խղճահարություն, ցասում, բայց ամենակարևորը մեծ կռիվ՝ կռիվ սեփական ես-ի հետ»:
Գրականագետ Սերժ Սրապիոնյանի կարծիքով՝ գործող իշխանությունների սիրելի երգը նախկինների, դղյակների ու թալանի մասին երգն է, բայց ըստ նրա՝ նախկինների օրոք այսպիսի բացարձակ ցինիզմով մարդկանց իրավունքները ոտնատակ տալու փաստ չի արձանագրվել, ինչպես հիմա է:
Այսօր մենք օրհասի առաջ ենք կանգնած. սա գույների խտացում չէ. սա պարզ ճշմարտություն է, որովհետև մենք հայտնվել ենք թուրքական գործակալների գործողությունների և դրա հետևանքով ինքներս մեզ կորցնելու խնդրի առաջ, և այստեղ ամենևին էլ կարևոր չէ՝ մենք Իրանի՞, Ռուսաստանի՞, թե՞ այլ երկրի դաշնակիցն ենք, որովհետև կրկնում եմ՝ կանգնած ենք ինքներս մեզ կորցնելու առաջ։
«Կգա ժամանակ, երբ Արմեն Գրիգորյանի մահվան առեղծվածով կզբաղվեն արդեն կոմպետենտ մարդիկ, և կբացահայտվեն այնպիսի սահմռկեցուցիչ փաստեր, որոնք լույս կսփռեն նաև այլ մութ գործողությունների վրա: Ինքներդ դատեք, թե ովքեր են մեռնում սրանց տխուր իշխանությունների օրոք. Բոլոր նրանք, ովքեր ունեցել են դիրք, ունեցել են հեղինակություն և գաղափարապես դեմ են եղել երկիրը վաճառելուն, ստորությանը, քծնությանը, անբարոյականությանը, սուտ խոսելուն և այլն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: