Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից մահացու վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործով դատական նիստը: Դատական նիստին ներկա էին Սոնա Մնացականյանի իրավահաջորդը, նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, հանրային մեղադրողը, մեղադրյալ Արամ Նավասարդյանն ու նրա պաշտպանը:
Սուր, աներևակայելի հակադրություններն ընդունված է բնորոշել գրոտեսկ ընդհանրական անվանումով, որը թեև օգտագործվում է հիմնականում արվեստի ստեղծագորոծությունների դեպքում, բայց հաճախ տեղին է նաև հանրային-քաղաքական հարաբերություններում։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Փաշինյան-Ալիև հանդիպումից տպավորութուն է ստացել, որ երկու ընկերներ մտերմիկ զրուցում են:
168.am-ի մոսկովյան աղբյուրների համաձայն, այսօր Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, ամենայն հավանականությամբ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:
Փաշինյանին ու նրա քաղաքական թիմին 2018 թվականին իշխանությանը մոտ թողնելու ախմախության համար քաղաքացիները վճարում են բոլոր հնարավոր միջոցներով։ Իհարկե, արդար կլիներ, եթե այդ հարկը վերաբերեր միայն նրան «ընտրած» 680 հազար քաղաքացիներին, բայց իրականում վճարում են բոլորը։
2015 թվականի նոյեմբերի 17-ին ժողովրդավար Հայաստանի Հանրապետության ԱԺ լիագումար նիստում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հերթական սուր ելույթով քննադատեց իշխանությունների վարած քաղաքականությունը՝ ի մասնավորի, մերժելով «պադավատապետության» գաղափարը:
Հայաստանը հավակնում է դառնալ աշխարհում առաջին պետությունը, որը գործնականում չունի պետական շահ։ Առաջին հայացքից դա անտրամաբանական է թվում, բայց մի՞թե կարող էր, ասենք, 5 կամ 10 տարի առաջ տրամաբանական թվալ այն ամենը, ինչ արդեն կատարվել է Արցախի հետ ու տեղի է ունենում Հայաստանում։ Խոսքը հռչակագրային պետական շահի մասին չէ, որի մասին լեզվից թույլ իշխանությունը բարձրաձայնում է աջ ու ձախ։
Այսօր հայտնի դարձավ, որ Բերձորի (Լաչին) միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ տեղադրված ադրրբեջանական ապօրինի անցակետում առևանգվել են 3 հայ երիտասարդներ: Հայտնի է նրանցից մեկի անունը՝ Ալեն Սարգսյան՝ ծնված 2001թ.:
Վանաձորում 2022թ. նոյեմբերի 25-ին պարեկային ծառայողների և մի խումբ քաղաքացիների միջև տեղի ունեցած ծեծկռտուքից 5 ամիս է անցել, և չնայած նրան, որ տարածքում տեսախցիկներ են եղել, որոնք հստակ արձանագրել են միջադեպը, գործով դեռ մեղադրյալներ չկան:
«Ֆաշիստն այն է, երբ ուղղակիորեն, կանխամտածված ձևով ողջակիզում ես 15 զինվորի և պատասխան չես տալիս, երբ քո մեքենայի շարասյունով հղի կնոջը սպանում ես և պատասխան չես տալիս, երբ քո սահմանի վրա այս պահին զոհվում են երեք նվիրյալ զինվորներ, և դու ընդամենն անասնական հաճույքների մեջ ես»:
Նիկոլ Փաշինյանն այսօր անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ՝ ավտոշարասյունով, Կառավարության գլխավոր շենքից ուղևորվել էր մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող Կառավարական 3-րդ մասնաշենք։