«Վիրավոր ունենք, գյուղացիները որոշել Են հավաքվել՝ պատերազմը սկսվելու է հենց Տեղ գյուղից». Տեղի բնակիչ
Սյունիքի մարզի Տեղ համայնքում արդեն մոտ մեկ ժամ է՝ թշնամին կրակ է բացել։ Այս մասին քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում ասաց Տեղ համայնքի բնակիչ Արարատ Շեգունցը։
«Չգիտեմ՝ զոհ ունեն՞ք, թե՞ ոչ, բայց վիրավոր ունենք, շտապօգնության մեքենաներն արդեն բարձրացել են վերև։ Գյուղում կրակոցների ձայները պարզ լսվում են։
Թշնամու կրակոցների թիրախը մեր դիրքերն են։ Գյուղացիները որոշել են, որ հավաքվում ենք, ամեն ինչի պատրաստ ենք։ Պատերազմը սկսվելու է հենց Տեղ գյուղից, բա չեն իմացել, որ սա Տեղ գյուղն է, չենք լռելու, հողերը ինչո՞ւ էին տալիս, սա մեր հողն է։
Բա երկու անգամ կսխալվեն ու երկու անգամ այդ փչացած, այդ կեղտոտին կընտրե՞ն, երրորդ անգամ թույլ չենք տալու»,- եզրափակեց Արարատ Շեգունցը։
Հիշեցնենք, որ թշնամին Տեղ գյուղի հատվածում առաջ էր եկել մարտի 30-ին և դիրքավորվել Տեղ համայնքին պատկանող դաշտերում։